Ապրիլի 23-ին կյանքից հեռացել է Ալավերդու «Լազուր» ժողգործիքների համույթի հիմնադիր, դուդուկահար, մշակույթի գործիչ  Ռուբեն Վարդանյանը (Աշուղ Ռուբիկը)։ Նա մեծ ավանդ է ունեցել համույթի ստեղծման ու կայացման գործում։

Ռուբեն Բարսեղի Վարդանյանը ծնվել է 1927թ․ փետրվարի 6-ին, Ալավերդի քաղաքում։ Նա հիմնադրել և 20 տարի ղեկավարել է Ալավերդու ժողգործիքների անսամբլը։ Իսկ 1967-ին տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել Հայաստանի պարի պետական անսամբլում, որպես դուդուկահար։ Այնուհետև աշխատել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում։

Ռուբեն Վարդանյանը հեղինակ է շուրջ 30 ժողովրդական երգերի՝ «Դու գնում ես, բարով գնա», «Մայրիկիս», «Սայաթ-Նովային», «Դուդուկիս»  և այլն։ Դրանցից  առնվազն մեկ տասնյակը կատարել ու կատարում են հայ ճանաչված երգիչ-երգչուհիները։

Կյանքի մինչև վերջին օրերը դուդուկահարն առույգ է եղել։ Նա նպատակ ուներ հրատարակել իր «Երգարան» և «Մշակութային հուշեր» ժողովածուները։  

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.