Ալավերդի քաղաքում 180 բազմաբնակարան շենք կա, որոնցից 130-ի տանիքը վատթար վիճակում է։ Տարվա հատկապես գարնան և աշնան ամիսներին այս շենքերի բնակիչները հայտնվում են անելանելի վիճակում։ Անձրևաջրերը լցվում են բնակարաններ։ Սեփական միջոցներով շենքի տանիքի խնդիրը լուծելը վեր է բնակիչների ուժերից, իսկ քաղաքապետարանն ու բնակշահագործման տեղամասերը խնդրին ժամանակավոր լուծում են տալիս։
2020-04-24