Ալավերդու բնակշահագործման երկու տեղամասերը նամակով դիմել են երկրի վարչապետին ու Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանին՝ պետական աջակցություն ստանալու խնդրանքով։ Արտակարգ դրության օրերին տեղամասերի բանվորներն աշխատել են ամենօրյա ռեժիմով, բայց աշխատավարձ չեն ստացել։ ԲՇՏ-ների եկամուտները գոյանում են վարձավճարների հավաքագրումից։ Այս օրերին, սակայն, հավաքագրումներ չեն եղել։
2020-04-24