Մայթերի շինարարությունը դադարել է նախ համավարակի, ապա՝ վատ եղանակի պատճառով

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ Ալավերդիում դադարել էր մայթերի շինարարությունը, որն անավարտ էր մնացել դեռ նախորդ տարվանից։ Ապրիլի 13-ից տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները հանվելուց հետո շինաշխատանքները վերսկսվել էին։ Բայց Ալավերդու մայթերը նորոգող շինարարներին հիմա էլ անբարենպաստ եղանակն է խանգարում։