Մոտ 2 տարուց Ալավերդու քաղաքացիներին սոցիալական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ մեկ պատուհանի սկզբունքով։ Քաղաքում համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի շենք է կառուցվում, որի աշխատանքները նախատեսված է ավարտել 2021 թվականի հոկտեմբերին։ Կենտրոնում տեղակայվելու է Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը, Սոցիալական ապահովության ծառայության տարածքային կենտրոնը և Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը:
2020-04-21