Պետության կողմից տրվող սուբվենցիաներով և համայնքների ներդրումներով Լոռու մարզում 2020 թվականին նախատեսված է իրականացնել 98 ծրագիր։ Ալավերդի խոշորացված համայնքն այս տարի 1 ծրագիր է ներկայացրել, այն է՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում։ Ծրագրի բյուջեն 62,5 մլն դրամ է, որից 25 միլիոնը համայնքի ներդրումն է լինելու։ Սակայն սահմանված ժամկետներում տեղավորվելու առումով ծրագիրը մարզպետարանում ռիսկային են համարում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.