Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառմամբ Թումանյանի տարածաշրջանի գազ սպառողների 75%-ը կարող է ծրագրի շահառու դառնալ։ Գազպրոմ Արմենիա ընկերության Թումանյանի տարածքային տեղամասի պետի տեղակալ Արթուր Իսրայելյանի խոսքով՝ նրանց 90 տոկոսից ավելին մինչև կառավարության այս որոշումն արդեն կատարել են փետրվարին ծախսած գազի վճարումը։ Սա նշանակում է, որ այս բաժանորդներն արդեն մարտին ծախսած գազի համար 30 տոկոսի չափով պակաս գումար կվճարեն։
2020-04-17