
Ծագումով ալավերդցի Ալեքս և Ջորջ Ձավարյանները Լոնդնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին։
Նրանք իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում Ազգային առողջապահության համակարգին օգնելու համար։
Նրանք օգտագործում են իրենց դասասենյակի 3D տպիչները՝ առողջապահության ոլորտի աշխատողների համար երեսպատման պաշտպանիչ դիմակներ ստեղծելու համար։
Դիմակները նրանք տրամադրում են անվճար՝ զուգահեռ զբաղվելով գումար հայթայթելով, որպեսզի կարողանան հոգալ հումքի և վճարման ծախսերը։
Լոնդոնի արևմուտքում գտնվող Համսերսմիթ քաղաքի Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան, Augment Bionics ստարտափի տեխնիկական ղեկավար, 22-ամյա գիտնական Ջորջ Ձավարյանը, տեսնելով, որ պաշտպանիչ դիմակների պակաս կա, որոշում է իր նախկին դպրոցում 3D սարքավորումների միջոցով զբաղվել դրանց արտադրությամբ։
Նա աշխատանքներում ներառում է նաև իր եղբորը՝ Ալեքսին, որը լոնդոնյան դպրոցի ուսանող է։ Նրանց է միանում նաև Latymer-ի բարձրագույն դպրոցի նախկին սան՝ 19-ամյա Ֆինլեյ Ուայթը։
Պաշտպանիչ դիմակների պատրաստման գործը նրանք սկսել են երկուշաբթի՝ պատրաստելով 90 հատ դիմակ, որը ուղարկել են Ուելսի հիվանդանոցներից մեկին։ Եվս 500 դիմակի պատվեր նրանք ունեն Լոնդոնի, Լիվերպուլի և Շոտլանդիայի հիվանդանոցներից։
Ջորջը հուսով է, որ Մեծ Բրիտանիայում ավելի մեծ ընկերություններ ու խոշոր արտադրողներ կարող են սկսել զբաղվել այս գործով։
Իսկ Ալեքսն ասում է, որ իրեն շատ լավ է զգում, որ կարողանում է օգնել։ Հակառակ դեպքում պարզապես նստած կլիներ տանը՝ ոչինչ չանելով, ինչպես բոլորը:
«Բայց այստեղ ես իրականում ինչ-որ բան եմ անում, ես օգտակար եմ համայնքին: Ես օգնում եմ նաև բժիշկներին, և դա էլ հետաքրքիր է։ Չնայած հոգնեցնող գործ է»։
Ի դեպ, Ջորջն ու Ալեքսը Թումանյանի տարածաշրջանի նախկին Շրջկոոպի տնօրեն Վարազդատ Ձավարյանի թոռներն են։

Նյութի աղբյուրը՝ բրիտանական SkyNews ՀԸ