Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասի 3/22 բարձրահարկ շենքի բնակիչներն արդեն երկար տարիներ ապրում են խոնավ բնակարաններում։ Իսկ 9 հարկանի շենքի վերին հարկերում ապրողները ժամանակին լքել են իրենց տները․ անձրևաջրերից բնակարանների միջնապատերը փլվել են։ Վերջին 10 տարվա ընթացքում նշված շենքի տանիքը մեկ անգամ նորոգվել է։ Բնակիչների խոսքով՝ անորակ շինարարություն է կատարվել, որովհետև պատկերը նույնն է, ինչը որ նորոգումից առաջ է եղել։
2020-04-03