Հոկտեմբերի 5-ին ժամը 10։30-ից մինչև 15։00-ը Ալավերդի քաղաքի Էվոյան, Զորավար Անդրանիկի (Ռուսականի ձոր – Երաժշտական դպրոց հատվածը), Դեբեդ, Էնգելս, Բաղրամյան, Սանահին կայարան, Մարտի 8-ի և Սանահին-Սարահարթ թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի՝ նոր գազատարի անցկացման աշխատանքներով պայմանավորված։ Նշված ժամերին գազ չի լինի նաև Հաղպատ և Սանահին գյուղերում։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասից և հայցում բնակիչների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամաս

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.