Ալավերդու համայնքապետարանի աշխատակզմն այսօր՝ մարտի 25-ին, սովորականի պես աշխատանքի է գնացել։ Հետո որոշում է կայացվել, որ աշխատավայրում կմնան միայն տղամարդիկ, իսկ կանայք տանից կաշխատեն։ Համայնքապետի խոսքով՝ հերթապահություն են սահմանել, որովհետև կան ծառայություններ, որոնք անհնար է դադարեցնել։ Քաղաքացիների սպասարկման գրասենյակում, օրինակ, երկու աշխատակից կհերթապահի։ Իսկ բնակշահագործման տեղամասերն ու կոմունալ ծառայությունը աշխատանքի մեջ են։
2020-03-25