Չնայած սահմանափակումներին՝ Ալավերդու կենտրոնը ցերեկվա ժամերին մարդաշատ է

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։ Իսկ երեկվանից՝ ժամը 23։59-ից, խստացվել են արտակարգ դրության սահմանափակումները։ Մինչև մարտի 31-ը  Հայաստանի քաղաքացիները տնից պետք է դուրս գան կենսական անհրաժեշտության դեպքում և ներկայացնեն անձնագիր ու պարետատան կողմից սահմանված ձևաթուղթ։ Սահմանափակումները խախտող քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության, իսկ տնից դուրս գալու հետևանքով մեկ ուրիշին վարակելը քրեորեն պատժելի արարք է համարվում։ Եվ չնայած սահմանափակումներին ու խստացումներին՝ Ալավերդի քաղաքի կենտրոնն այսօր մարդաշատ էր։



Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: