Մարտի 24-ին ժամը 23։59-ից ուժի մեջ է ՀՀ տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժը սահմանափակող որոշումը։ Պարետատունը հորդորում է տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և դուրս գալիս ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղաշարժման ձևաթուղթ՝ լրացված։

Ձևաթուղթը կարող է լինել նաև ձեռագիր տարբերակով։ Պարզապես պետք է լրացնել և ստորագրել։ Իսկ աշխատանքի պետք է գնալ միայն այն դեպքում, եթե այդ գործունեությունը արտակարգ դրության օրերին չի արգելվել։

Քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումը գործում է մինչև ապրիլի 1-ը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: