Համավարակի պայմաններում, երբ ամենուր սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման կոչեր ու հորդորներ են հնչում, որոշ բնակավայրերում մարդիկ խոստովանում են, որ ուզեն էլ, չեն կարող նորմերը լիարժեք պահպանել։ Մղարթ գյուղի բնակիչներն օրվա մեջ մի քանի անգամ աղբյուրի մոտ են գնում՝ ջուր բերելու նպատակով: Իսկ տարեցները ստիպված հրաժարվել են ակումբում հավաքվելու և զրուցելու առօրյա սովորությունից։
2020-03-23