Մարտի 3-ին «Ազատություն» ռադիոկայանի թողարկած «Լոռիենց» ազատագրող ռոքը» տեսանյութը, որը պատմում է Ալավերդիում գործող «Լոռիենց» ռոք-խմբի մասին, Մեդիամաքս լրատվական գործակալությունն ուղարկել է Դիփ Փարփըլի երգիչ  Իէն Գիլանին: Այն դիտելուց հետո աշխարհահռչակ ռոք-երաժիշտը տեսաուղերձ է հղել տղաներին: Տեսաուղերձից հետո խմբի անդամներն անակնկալի են եկել ու սկզբում չեն հավատացել, որ դա իրականություն է ու իրենց է վերաբերում: Իսկ թե ինչ ոգևորություն են ապրել ու ինչ զգացողություններ ունեցել, պատմում են տեսանյութում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.