Պետության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի թիվն այս տարի Լոռու մարզում կրկնակի է՝ նախորդ տարվա համեմատ, իսկ գումարի չափը՝ երեք անգամ ավելի: Համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը մեծ խնդիրներ են լուծում հատկապես հեռավոր բնակավայրերում: Օձուն խոշորացված համայնքի կազմում գտնվող Մղարթ գյուղում, օրինակ, այս տարի տասնամյակների վաղեմության ջրի խնդիրն է լուծվելու, ինչը նշանակում է, որ երիտասարդ աղջիկները, «ջուր կրելու» մտքից անհանգիստ, այլևս չեն խուսափի Մղարթ հարս գնալուց։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.