«Թեղուտ» ՓԲԸ աշխատել-չաշխատելու հարցն անորոշ է

Մարտի 17-ին «Իրատես» թերթն անդրադարձել էր «Թեղուտ» ընկերության աշխատակիցների հարկադիր պարապուրդին, որի հավանական պատճառը վթարային պոչամբարի չլուծվող խնդիրն է։ Ըստ հրապարակման՝ պոչամբարի շահագործումը դարձել է խիստ ռիսկային: Իսկ Թեղուտ և Շնող համայնքների բնակիչներն էլ ընկերության փակման շուրջ խոսակցություններից են մտահոգված: