Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Ալավերդու համայնքապետարանն անցնում է 24-ժամյա արտականգ ռեժիմի՝ հատուկ սահմանված հերթապահությամբ:
Հարցերի դեպքում բնակիչները կարող են զանգել Ալավերդու համայնքապետարանի թեժ գծի հեռախոսահամարին՝ 0253 2 41 00։ Իսկ համայնքապետարան ուղղված դիմումների, փաստաղթղթերի փոխանցումը հրատապ չլինելու դեպքում հետաձգել, անհրաժեշտ հարցումները, ճշգրտումները կատարել հեռախոսազանգերի միջոցով կամ առցանց եղանակով՝ Alaverdi.municipality2020@mail.ru հասցեով։
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքն ունի հավելված, որը թույլ է տալիս դիմումներ և հարցումներ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ www. alaverdi.am/Pages/Home/Default.aspx
Համայնքապետարանը հորդորում է հետևել առողջապահության նախարարության կողմից տարածված ցուցումներին։