Թումանյան խոշորացված համայնքի գյուղերի բնակիչները որոշել են բողոքի ակցիա իրականացնել անբարեկարգ ճանապարհի պատճառով: Վեց բնակավայրեր իրար միացնող ճանապարհի՝ տարիների վաղեմության խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում: Ամեն տարի գյուղացիները միայն խոստումներ են լսում: 27 կիլոմետր երկարությամբ ճանապարհը ավտոմեքենայով հնարավոր է լինում հաղթահարել 2-2,5 ժամում միայն:
2020-03-12