Զբոսայգու լողավազանը նորոգում են՝ առանց հաշվելու շահագործման ծախսերը

2020 թվականի համար Ալավերդին բնապահպանական վճարներ չի ստացել: Իսկ նախորդ տարվա բնապահպանական սուբվենցիայով իրականացվող ծրագրերից դեռ կիսատ մնացած անելիքներ կան: Ու եթե Ալավերդու վարչական մաս կազմող Հաղպատում ու Աքորիում խաղահրապարակի և մարզադաշտի բարեկարգման աշխատանքներն արդեն ավարտվել են, ապա Ալավերդիում կիսատ է Էնգելսի զբոսայգու լողավազանի նորոգումը: