Ալավերդիում ասֆալտապատումը սկսվեց

Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում այսօր մեկնարկել է ասֆալտապատումը: Աշխատանքներ են կատարվում այն հատվածներում, որտեղ մայթերն արդեն կառուցված են: Ասֆալտի ծածկույթի առաջին՝ 8 սմ հաստության շերտից հետո ևս 2 շերտ ասֆալտ է փռվելու։