Փետրվարի 22-ին Ալավերդու «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակում ֆիլմի ցուցադրություն էր կազմակերպվել, որին ներկա էին համայնքի տարբեր տարիքի կանայք: Ֆիլմի հերոսը կին է, ով բազում դժվարություններ է հաղթահարել՝ կարծրատիպեր կոտրելով և ցույց տալով, որ աշխատանքն ու ընտանիքը միշտ էլ կարելի է համատեղել: Պարզապես ցանկություն և կամք է հարկավոր:
2020-02-24