Լոռու մարզում 2020 թվականին պետության համաֆինանսավորմամբ 102 ծրագիր կիրականացվի: Այդ ծրագրերի ընդհանուր արժեքը 5 մլրդ 441 մլն դրամ է: Գումարի մի մասը հատկացնելու է համայնքը, մյուս մասը՝ պետությունը: Ծրագրերի քանակի առումով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, իսկ ներդրվող գումարները 2019թ.-ի ցուցանիշը կգերազանցեն մինչև 3 անգամ,-ասում են մարզպետարանում: Եթե այլ համայնքներում տարեցտարի սուբվենցիոն ծրագրերի ավելացման միտում է նկատվում, ապա Ալավերդու պարագայում հակառակ պատկերն է: 2020 թվականին Ալավերդիում պետության համաֆինանսավորմամբ  1 ծրագիր է իրականացվելու: Ի դեպ, այս տարի համայնքների կողմից ներկայացված ծրագրերը կարող են ունենալ համաներդրող: Այսինքն, սուբվենցիոն ծրագրի իրականացման համար համայնքի կողմից ներդրվող գումարի 5 տոկոսը կարող է տրամադրել համաներդրողը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.