Հայ Առաքելական բոլոր եկեղեցիների բակերում փետրվարի 13–ի երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո, Տրնդեզի կրակն է վառվում։ Հայերը տոնում են ժողովրդի կողմից սիրված Տրնդեզը կամ Տեառնըդառաջը։ Փետրվարի 13-ի երեկոյան պատարագ մատուցվեց Ալավերդու սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, կատարվեց նորապսակների օրհնություն: Իսկ եկեղեցու խաչքավորի կողմից նորապսակներին նվերներ հանձնվեցին: Տոնը շարունակվեց խարույկի շուրջ՝ քաղաքի մշակութային խմբերի մասնակցությամբ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.