Փետրվարի 11-ը անվտանգ համացանցի միջազգային օրն է: Այս օրը նշանավորելու գաղափարը պատկանում է Եվրահանձնաժողովին: 2004 թվականից Եվրոպայի անվտանգ ինտերնետի կենտրոնների ցանցը՝ Ինսեյֆը, զբաղվում է այս տոնի կազմակերպմամբ: Անվտանգ համացանցի օրը նշվում է աշխարհի ավելի քան 120 երկրներում, որտեղ կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ՝ նպատակաուղղված ինտերնետ-օգտատերերի պաշտպանվածության բարձրացմանը: Օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել նաև Ալավերդու Վիքիակումբում:
2020-02-11