Հունվարից սկսած Աքորի բնակավայրում խոզերի անկման դեպքեր են գրանցվում: Այս մասին բարձրաձայնել էր գյուղի բնակիչ Կարեն Ավետյանը, ում տնտեսությունը զգալի վնասներ էր կրել: Մինչև այսօր էլ Աքորիում խոզեր են սատկում, բայց կենդանիների անկման պատճառը դեռևս անհայտ է: Հիվանդության վերաբերյալ չկա որևէ ինֆորմացիա, վարակի դեմ պայքարի համար էլ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում:
2020-02-12