Փետրվարի 1-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելեց մարզի Դեբեդ, Մեծ Այրում և Նեղոց բնակավայրեր՝ ծանոթանալու դպրոցներում կատարված աշխատանքներին։ Դեռ նախորդ տարի այս բնակավայրերի դպրոցներում տանիքների հիմնանորոգման աշխատանքներ են կատարվել՝ մարզի 149 դպրոցներում կատարված տնտեսումների հաշվին։ Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Անդրեյ Ղուկասյանը խոսեց նաև կառավարության՝ դպրոցներում կրթական բարձր որակի ապահովման պահանջից։ Մարզպետի այցի մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.