Հունվարի 30-ին Ալավերդու արհեստագործական ուսումնարանում Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառում անցկացվեց: Տոնական օրվա առիթն օգտագործելով՝ ուսումնարանի տնօրենը մեդալներով պարգևատրեց այն սովորողներին, որոնք ակտիվ մասնակցել են այս կրթօջախում կազմակերպված միջոցառումներին, մասնավորապես մարզական մրցույթներին ու լավագույն արդյունքներ ցուցաբերել: Տնօրենը գավաթ հանձնեց Կարի արտադրության տեխնոլոգիա մասնագիտության երկրորդ կուրսի աղջիկներին, ովքեր ամենաակտիվն են եղել մրցույթներում:
2020-02-01