Հունվարի 29-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերած 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությունը: Մեքենաները տրվել են «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում և նախատեսված են Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար: 22 մեքենաներից 9-ը տրվել է Լոռու մարզին, որոնք էլ համամասնորեն բաշխվել են մարզի հրշեջ-փրկարարական ջոկաների միջև:
2020-01-30