2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Ճանապարհային ոստիկանության տուգանային միավորների նոր համակարգը, որի շնորհիվ Հայաստանի ավտոճանապարհներն ավելի վերահսկելի կդառնան: Սույն համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվում է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը 6 ամսով զրկվում է վարելու իրավունքից: Իսկ բալերը հանվում են վարորդի կատարած խախտումների դեպքում: Ցանկում ներառվել է 25 խախտում, որոնք ճանապարհին կարող են ստեղծել ամենավտանգավոր իրավիճակները: Խախտումները գնահատվում են 0,5-ից մինչև 4 միավոր՝ կախված խախտման տեսակից ու ծանրությունից: Շատերի նման ալավերդցի վարորդները նույնպես դժգոհ են այս համակարգից:
2020-01-27