Հետմահու պարգևներ՝ 44-օրյա պատերազմում նահատակված ալավերդցի զինվորներին

Մարտի 26-ին Ալավերդու համայնքապետարանում հյուրընկալվել էին Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված ալավերդցի զինվորներ Վոլոդյա Վերանյանի, Նարեկ Աբրահամյանի և Նորայր Կոնյանի ծնողները։ Համայնքապետ Սասուն Խեչումյանը նրանց փոխանցեց Հայաստանի և Արցախի հանրապետությունների պետական պարգևները՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործում նրանց որդիների ցուցաբերած արիության և սխրանքի համար։