Անվանակոչված դասարան ու հիշատակի անկյուն՝ «Հավերժ մեր սրտերում» խորագրով։ 44-օրյա պատերազմում նահատակված Վախթանգ Օհանյանին այսուհետ ամեն օր հիշելու և մեծարելու են նաև Աքորի գյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ նա անցկացրել է իր ուսումնառության տարիները։ Վախթանգի ծնողներից և ուսուցիչներից բացի հուշ-ցերեկույթին ներկա էին նաև պետական և հոգևոր այրեր։ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրեց Վախթանգի մարտական ուղին։ Այնուհետև ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ խիզախության եւ անմացորդ նվիրումի համար» մարտական ծառայության մեդալը հանձնեց հերոսի հորը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.