Հաղթանակի հուշարձանը՝ Բանակի օրվա նախօրեին

Այսօր՝ հունվարի 27-ին, «Անկյուն գումարած 3» ՀԸ  նկարահանող խումբը եղել է Ալավերդու հաղթանակի հուշարձանում: Ցավոք, սովորականի պես, հուշարձանի տարածքը մաքրման կարիք ունի: Այս հատվածի մաքրության մասին համայնքապետարանը հոգում է միայն այն տոների ժամանակ, երբ հուշարձան այցելություն է նախատեսված: Հիշեցնենք, որ 1990-ականներից Հաղթանակի հուշարձանի տարածքում է նաև արցախյան ազատամարտում զոհված ալավերդցի մարտիկների պանթեոնը: Իսկ վաղը Հայոց բանակի տոնն է: Գոնե տոնի նախօրեին այստեղ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ չեն արվել: Ալավերդու համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ Սարգիս Կիրակոսյանը հեռախոսով տեղեկացրեց, որ հուշարձանի տարածքն իրենց կողմից  հիմնականում մաքրվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտություն է լինում: Նրա փոխացմամբ տարածքը հիմնական աղբից մաքրել են դեռ 4 օր առաջ: Վաղը առավոտյան կրկին մաքրման աշխատանքներ կարվեն: Իսկ վաղը այն օրերից մեկն է, երբ անհրաժեշտ է, որ տարածքը մաքուր լինի: Որովհետև Բանակի օրն ավանդաբար Ալավերդու երկրապահներն ու համայնքապետարանի ներկայացուցիչները հուշարձան են այցելում՝ ծաղիկ խոնարհելու:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: