2020 թվականին հանրակրթական դպրոցների մանկավարժների և սովորողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման նպատակով Կառավարությունը 3,5 անգամ ավելի գումար է հատկացնելու։ 276 միլիոն դրամ գումարը բաշխվելու է Հայաստանի բոլոր մարզերի միջև։ Այս ծրագրում ներառվում են այն ուսուցիչներն ու աշակերտները, որոնք ապրում են մի բնակավայրում և աշխատում կամ սովորում մեկ այլ՝ իրենց բնակության վայրից ավելի քան 5 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրում։ Ալավերդու Մադան գյուղական թաղամասում ապրող երեխաներն էլ հավանաբար կօգտվեն այս ծրագրից, որովհետև Մադանը թեև Ալավերդու մաս է կազմում, բայց շուրջ 5 կմ հեռու է քաղաքից։ Բացի այդ, արդեն երկար տարիներ դեպի այս թաղամաս երթուղային չի աշխատում, ինչն էլ բացասաբար է անդրադառնում այստեղ ապրող աշակերտների կրթությանը։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.