Կրկին բողոքի ակցիա, կրկին՝ աշխատավարձ ստանալու պահանջով

Ժամեր առաջ Ալավերդիում բողոքի ակցիա էին կազմակերպել պղնձաձուլական գործարանի աշխատակիցները՝ կրկին աշխատավարձ ստանալու պահանջով: Դեռ նախորդ տարեվերջին աշխատավարձի 4 ամսվա պարտքից ղեկավարությունը նրանց տվեց մեկ ամսվա աշխատավարձի պարտքը միայն՝ պայմանով, որ մնացած 3 ամիսներինը կվճարվի մինչև 2020 թվականի հունվարի 15-ը: Խոստացած ժամկետն անցնելուց հետո էլ բանվորներն աշխատավարձ չստացան: Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերից պղնձաձուլական գործարանն անցել է «Թեղուտ» ընկերությանը:





Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Scroll Up
%d bloggers like this: