Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասը փետրվարից կվերսկսի աշխատանքը: Արտադրամասում առաջիկա օրերին աշխատանքային պայմանագրեր կկնքվեն աշախատակիցների հետ, ինչը նախկինում չի արվել: Բացի այդ, փաստաթղթերի ներքին ստուգումներ են իրականացվում: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարեվերջին աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից պահանջելով իրենց աշխատավարձը: Միայն դեկտեմբերի 30-ին Դասոյանը վճարել էր նրանց՝ սահմանված աշխատավարձի 65 տոկոսի չափով, ինչը չէր բավարարել աշխատողներին, բայց աղմուկ չէին բարձրացրել: Արտադրամասի աշխատանքների մեկնարկից սկսած աշխատակիցները կվարձատրվեն գործարքային հիմունքներով:
2020-01-16