Ալավերդի քաղաքում բնակֆոնդի կառավարումն իրականացվում է բնակշահագործման տեղամասերի միջոցով: Բնակշահագործման տեղամասը շահույթ հետապնդող կազմակերպություն է, որը 5 տոկոս հարկ է վճարում պետությանը: Բայց Ալավերդու բնակշահագործման երկու տեղամասերի գործունեության պայմաններում շահույթի մասին խոսելն ավելորդ է, որովհետև վարձավճարների հավաքագրումը լիարժեք չի կատարվում: Գումարած դրան՝ բնակիչների տարիներով կուտակված պարտքերը միլիոնի են հասնում: Բնակիչներն էլ իրենց հերթին տեղամասերին են մեղադրում՝ առաջարկվող ծառայությունները լիարժեք չմատուցելու համար: