Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը:
Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը տվել է նոյեմբերի 11-ին:
Մանրամասները՝ տեսանյութում