2019-ը հոբելյանական է ռուս գրականության արծաթե դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Աննա Ախմատովայի և մեծանուն այլ գրողների հոբելյաններով պայմանավորված: Ալավերդու համար 5 ավագ դպրոցում ռուս անվանի գրողներին նվիրված միջոցառում էր կազմակերպել դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Իննա Փարեմուզյանը, որին ներկա էին Երեւանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ղեկավար Սերգեյ Ռիբինսկին: Նա իր ելույթում բարձր գնահատեց միջոցառումն ու սերունդներին ռուսաց լեզուն և գրականությունը ճիշտ մատուցելու այսօրինակ ուղին։
2019-11-27