ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

4-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Սույն միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
  • այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել,
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:

  • Գումարը չի հարկվելու:
  • Աջակցության տրամադրվելու է միանվագ՝ մեկ անգամ:
  • Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն:

 

___________________________________________

Հրատապ դրամական ՉԻ ՆՇԱՆԱԿՎՈՒՄ, եթե՝

❌ աշխատանքից ազատված ծնողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

❌ ծնողը 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ

բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

 

ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները ծրագրի շահառու ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ

 

Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք հետևյալ հղումով՝ https://bit.ly/ArmGovCOVID4, սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը և լրացրեք Ձեր անունը, ազգանունը, Հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.