«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացվող «Արարատ» չելենջ նախաձեռնությունը մեկնարկել է նաև Ալավերդի քաղաքում, որտեղ Արարատն են պատկերում համայնքի փոքրիկները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի օգնությամբ: Երեխաներն Արարատը նկարում են իրենց պատկերացմամբ: Փոքրիկների նկարները հետագայում վաճառվելու են, իսկ գումարն օգտագործվելու է բարեգործական նպատակներով։
2019-10-23