Երեկվանից՝ հոկտեմբերի 22-ից, հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում: Երևանի եւ Գյումրիի իրենց գործընկերներին միացել են նաեւ Սանահինի երկաթուղայինները: «Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության» Սանահին կայարանում մեքենավարները հավաքվել են կառամատույցում: Գնացքներ չկան, պարապուրդ է: Տեսախցիկի առաջ երկաթուղայինները չցանկացան խոսել՝ պատճառաբանելով, որ սա գործընկերներին միանալու քայլ է, ասելիք չունեն: Գյումրի-Սանահին շրջադարձային դեպոյի պետը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալուց: Մեքենավարներն անորոշությամբ սպասում են՝ հույս ունենալով, որ աշխատանքային պայմանագրերի վերանայում կլինի, ու իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:
2019-10-23