Այգեհատում բերքի տոնին մասնակցում են 50ի-ց ավելի գյուղական բնակավայրեր ու գյուղմթերք արտադրող կազմակերպություններ: «Աստղիկ» բարեգործական հիմնադրամի տաղավարում ոչ ավանդական մշակաբույսեր են ցուցադրված: Արդեն երկրորդ տարին այս կազմակերպությունը Հարթագյուղում ոչ ավանդական մշակաբույսերի արտադրությամբ է զբաղվում: Հիմնադրամի տնօրեն Մարիամ Անտոնյանի խոսքով՝ այս մշակաբույսերն արդեն հայկական խոհանոցում ավանդական են դառնում, քանի որ դրանք շատ օգտակար են:
2019-10-08