Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Ռումինիայի Հարգիտա նահանգի նահանգային խորհրդի նախագահի և Գեորգենի քաղաքապետի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով Հարգիտա նահանգում էր Լոռու մարզի պատվիրակությունը: Հենց այդ այցի շրջանակում էլ Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև բազմակողմանի համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Համագործակցությունն ու բարեկամությունը շարունակելու հեռանկարով սեպտեմբերի 28-ին Ալավերդիում էր Ռումինիայի Հարգիտա նահանգից ժամանած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Ալավերդու համայնքապետարանում: Պատվիրակության կազմում Հարգիտայի նահանգապետի տեղակալն էր, Գեորգենի քաղաքապետը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
2019-09-28