Ալավերդու պատկերասրահում բացվեց Այրումի նկարչական խմբակի սաների ցուցահանդեսը
Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում ցուցադրված են Մեծ Այրումի նկարչական խմբակի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։ Այրումեցի երեխաների աշխատանքներում գերակշռում են Լոռվա բնապատկերները։