Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահը բազմամարդ է։ Առիթը՝ Աբելյանական և Թատերական Լոռի փառատոնների բացման արարողությունն է, որին նախորդում է «Թումանյանական աշխարհ» ցուցահանդեսի բացումը։ Նկարներում Լոռին է՝ հայ և օտարազգի նկարիչների աչքերով։ Իսկ ցուցահանդեսն ուղեկցվում է Վանաձորի լարային քառյակի կատարումներով:
2019-09-24