Մայիսի 20-ին Ալավերդու համայնքապետարանում հանրային քննարկում էր՝ բնապահպանական ծրագրով իրականացվելիք միջոցառումների առաջարկների վերաբերյալ։ 2021 թվականի համար Ալավերդի խոշորացված համայնքը 370 մլն դրամ բնապահպանական սուբվենցիա կստանա, որի 260 մլն դրամը համայնքապետարանը մտադիր է ծախսել բնապահպանական, իսկ 110 մլն-ը՝ առողջապահական ծրագրերի ուղղությամբ։
2020-05-22