Ակների մշակույթի տանը վերանորոգման աշխատանքներ են ընթանում, որոնց մեծապես աջակցում են հիմնականում Հայաստանից դուրս ապրող ակներեցիները: Նրանց դիմելու, իսկ հետո արդեն աշխատնանքները համակարգելու գործն իրականացնում է Լևոն Սադաղյանը: Նրա խոսքով՝ ամեն անգամ, երբ մշակույթի տանը փորձել են որևէ միջոցառում կազմակերպել կամ ներկայացում բեմադրել, տարբեր խնդիրների առաջ են կանգնել՝ կապված պայմանների ու տեխնիկական այլ հարցերի հետ: Մինչև հիմա կատարվել են պատերի հարթեցման աշխատանքներ, դահլիճում երկրորդ մուտքն է բացվել: Հիմնանորոգվում է բեմը:
2019-09-20