Յուրաքանչյուր ուրբաթ Ալավերդու համայնքապետարանում քննարկում է լինում՝ Մ 6-ի Ալավերդու հատվածի շինարարությանը հետևողական լինելու նպատակով: Հերթական հանդիպմանը ներկա են շինարարները, ԾԻԳ-ի, վերահսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներ, ավագանու անդամներ ու շահագրգիռ քաղաքացիներ: Նախագծային լուրջ թերություններ է մատնանշում շինարարը: Կազմվում են նոր նախագծեր՝ Բաղրամյան թաղամասի եւ միջպետական ճանապարհի՝ նախագծում չներառված երկու կամուրջների համար, սակայն ԾԻԳ-ի ներկայացուչիչները նախագծի պատրաստման կոնկրետ ժամկետներ չնշեցին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.