Ախթալայում մայթերը սալիկապատվում են

Կառավարության կողմից հատկացվող սուբվենցիաներով Ախթալայում իրականացվող ծրագրերի շարքում է Շահումյան փողոցի ճեմուղիների կառուցումը: Աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացնողը Թումանյանի ճանապարհաշինական ընկերությունն է: